• 1.jpg
  • 2.jpg
  • 3.jpg
  • 4.jpg
  • 5.jpg
librarybuttonlibrarybutton1librarybutton2librarybutton3
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United Kingdom)
facebook

Գրադարանից օգտվելու կանոնները

ՀԱԱՀ րադարանից օգտվել կարող են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, գիտաշխատողները, ասպիրանտները, առկա և հեռակա ուսուցման ուսանողները, քոլեջի և մագիստրատուրայի ուսանողները: Այլ ընթերցողները կարող են օգտվել գրադարանի ծառայություններից գրադարանի տնօրինության կողմից սահմանված կարգի համաձայն: Գրադարանից օգտվելը անվճար է:

Գրադարանի ընթերցող դառնալու համար անհրաժեշտ է սպասարկման բաժին ներկայացնել 3x4 չափի1 լուսանկար և անձնագրի պատճեն:

Ուսանողների և աշխատողների գրանցումը կատարվում է ընդունելության հրամանի հիման վրա:

Այլ ընթերցողներնն իրավունք ունեն օգտվելու գրադարանի ֆոնդից միայն ընթերցասրահներում` ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ:

Գրադարանի ֆոնդերում բացակայող գրականությունը ընթերցողը կարող է պատվիրել միջգրադարանային բաժնույթի (ՄԳԲ) միջոցով, միայն ընթերցասրահում պարապելու պայմանով:

Գեղարվեստական գրականությունը տրվում է 30 օր ժամկետով, իսկ ուսումնական գրականությունը` 1 կամ 2 կիսամյակ ժամկետով:

Վերցրած գրականության ժամկետները անհրաժեշտության դեպքում հնարավոր է երկարացնել:

Հազվագյուտ, հնատիպ, մեկ օրինակ գրականությունից, ինչպես նաև հանրագիտարաններից և ատենախոսություններից կարելի է օգտվել միայն ընթերցասրահներում:

Գրքի կորստի դեպքում ընթերցողը պարտավոր է փոխարինել այն նույն գրքի մեկ այլ օրինակով կամ մեկ այլ մասնագիտական գրականությամբ:

Ընթերցողը պարտավոր է խնամքով վերաբերվել գրքերին: Արգելվում է գրքի մեջ նշում, ընդգծում կատարելը, էջ պոկելը կամ ծալելը: Գիրքը ստանալիս ընթերցողը պետք է ստուգի այն և թերություններ հայտնաբերելու դեպքում հայտնի գրադարանավարին: Ընթերցողի կողմից պատռած գիրքը ետ չի ընդունվում, այն փոխարինվում է նորով կամ պատճենահանվում:

Յուրաքանչյուր ուսումնական տարվա վերջում ուսանողը պարտավոր է հանձնել իր մոտ եղած գրականությունը, այլապես չի փոխադրվի հաջորդ կուրս`ըստ ՀԱԱՀ ռեկտորի հրամանի:

Եթե ընթերցողն ավարտում կամ հեռացվում է համալսարանից, ապա դադարեցվում է գրադարանից օգտվելու նրա իրավունքը: Նա պարտավոր է ետ վերադարձնել իր մոտ գտնվող գրականությունը: Շրջիկ թերթիկը ստորագրվում է միայն ընթերցողի մոտ եղած գրականությունը հանձնելուց հետո: