• 1.jpg
  • 2.jpg
  • 3.jpg
  • 4.jpg
  • 5.jpg
librarybuttonlibrarybutton1librarybutton2librarybutton3
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United Kingdom)
facebook

Հաճախակի տրվող հարցեր

Ինչպես կարելի է դառնալ գրադարանի ընթերցող: Գրադարանի ընթերցող կարող են դառնալ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներն ու աշխատակիցները` գրադարան ներկայացնելով անձնագրի պատճեն և 3x4 չափի 1 լուսանկար: Աշխատակիցները պետք է ներկայացնեն նաև համապատասխան տեղեկանք Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից։

Ինչպես գտնել անհրաժեշտ գիրքը:  Անհրաժեշտ գիրքը գտնելու համար դուք կարող եք փնտրել ՀԱԱՀ -ի էլեկտրոնային գրացուցակում, սեղմելով`

12

Էլեկտրոնային գրացուցակում փնտրումը կարելի է կատարել ինչպես ըստ հեղինակի, վերնագրի, այնպես էլ ըստ թեմայի: Սա ինչ խոսք հեշտացնում է որոնման գործընթացը։

Անհրաժեշտ գիրքը կարելի է փնտրել նաև այբբենական և կարգային գրացուցակների միջոցով: Այբբենական գրացուցակում քարտերը դասավորված են ըստ հեղինակների ազգանունների այբբենական կարգի: Եթե գիրքն ունի 3 - ից ավել հեղինակ, ապա փնտրումը պետք է կատարել ըստ գրքի վերնագրի:

Եթե որևէ թեմայի վերաբերյալ գիրք է անհրաժեշտ, ապա կարելի է այն փնտրել կարգային գրացուցակում, որտեղ քարտերը դասավորված են ըստ գիտության բաժինների:

Որքան ժամանակով են գրքերը դուրս տրվում:Ուսումնական գրականությունը տրվում է մեկ ուսումնական տարի, գիտական գրականությունը` 30 օրից մեկ կիսամյակ (կախված գրադարանում առկա գրքերի քանակից), գեղարվեստական գրականությունը` 10-ից 20 օր ժամկետով։

Ընթերցողներն  ինչպե՞ս կարող են օգտվել գրադարանում առկա, բայց դուրս չտրվող գրքերից: Մեկ օրինակ գրականությունից, հանրագիտարաններից, բառարաններից, հազվագյուտ, չհրատարակված նյութերից, ատենախոսություններից և տեղեկատուներից կարելի է օգտվել միայն ՀԱԱՀ առաջին և երկրորդ մասնաշենքերում գործող ընթերցասրահներում:

Որ գրքերից է կատարվում պատճենահանում և քանի էջ: Գրադարանում պատճենահանում չի կատարվում: