«Անասնաբուժական թունաբանություն» գրքի շնորհանդես` դեկտեմբերի 11-ին
Դեկտեմբերի 11-ին, ժամը 14:00-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գրադարանում (2-րդ մասնաշենք, 3-րդ հարկ, մամուլի սրահ) տեղի կունենա Ալբերտ Վաղարշակի Մանասյանի և Ֆիոդր Բագրատի Ադամյանի «Անասնաբուժական թունաբանություն» գրքի շնորհանդեսը:
Դասագիրքը նախատեսված է անասնաբուժական-բժշկագիտության և անասնաբուծական ֆակուլտետի անասնաբուժություն և անասնաբուժական սանիտարական փորձաքննություն մասնագիտության ուսանողների համար:Դասագրքից կարող են օգտվել նաև անասնաբուժության և սննդի անվտանգության բնագավառի պրակտիկ մասնագետներ: