• 1.jpg
  • 2.jpg
  • 3.jpg
  • 4.jpg
  • 5.jpg
librarybuttonlibrarybutton1librarybutton2librarybutton3
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United Kingdom)
facebook

ՀԱԱՀ-ում նշվեց Գրադարանավարի օրը


images-stories-norutunner-SRJ_0017-180x120Այսօր Հայաստանի գրադարանավարների օրն է: 2004թ. Ապրիլին ՀՀ կառավարության որոշմամբ հոկտեմբերի 7-ը հայտարարվեց «Գրադարանավարի օր»: ՀԱԱՀ-ում Գրադարանավարի օրվան նվիրված միջոցառումները մեկնարկեցին 2-րդ մասնաշենքի նորոգված ընթերցասրահից (430 սենյակ): Նորոգված ընթերցասրահի բացման խորհրդանշական կարմիր ժապավենը կտրեցին ուսումնական գծով պրոռեկտոր Յու. Մարմարյանն ու ՏՏ և ԻԾ կենտրոնի տնօրեն Վաչագան Մելքոնյանը:

Գրադարանավարներին շնորհավորելու էին եկել Գիտության դեպարտամենտի պետ-պրոռեկտոր Դ. Պետրոսյանը, ռեկտորի խորհրդական Գ. Դավթյանը, դեկանները, դասախոսներն ու ուսանողները:



Գրադարանի համալրման և մշակման բաժնի վարիչ Լիլիթ Վարդանյանը ներկայացրեց գրադարանի images-stories-norutunner-SRJ_0055-180x120ավտոմատացման նոր KOHA համակարգը, իսկ ՏՏ և ԻԾ կենտրոնի տնօրեն Վաչագան Մելքոնյանն 1-ին կուրսի ուսանողներին հանձնեց առաջին էլեկտրոնային ընթերցողական քարտերը: Տոնի գրական-գեղարվեստական մասն ապահովեցին քոլեջի ուսանողները` հայոց և ռուսաց լեզուների ամբիոնի դասախոս Կարինե Գևորգյանի ղեկավարությամբ: Միջոցառման խուրհուրդը՝ գրքի արժևորումն էր, նրա մեծ դերակատարությունն առողջ հասարակության ձևավորման գործում, նպատակն էր ընդգծել գրքի, գիտելիքի, գրադարանների դերը, ընթերցանության կարևորությունն արդի տեխնոլոգիաների ժամանակաշրջանում: Ուսանողները նաև 210 անուն գրականություն նվիրեցին գրադարանին:ՀԱԱՀ-ի արհկոմիտեն, Գրադարանավարի օրվա կապակցությամբ, համերգի տոմսեր նվիրեց գրադարանավարներին: Երկարամյա անբասիր աշխատանքի և գրադարանի օրվա կապակցությամբ ՀԱԱՀ-ի ներքոհիշյալ աշխատակիցները պարգևատրվեցին  Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Պատվոգրով»:

images-stories-norutunner-SRJ_0059-180x120Մելտոնյան Անահիտ Ռոստոմի-օպերատոր-գրադարանավար
Մուրադյան Անահիտ Գրիգորի -օպերատոր-գրադարանավար
Նազարյան Անժիկ Խաչիկի -գրադարանավար
Սաղաթելյան Կարինե Գրիգորի-ավագ գրադարանավար
Օհանջանյան Աննա Հայկազի-ավագ գրադարանավար