Գրադարանային շաբաթը ՀԱԱՀ-ում շարունակվում է
Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, գրադարանային շաբաթվա շրջանակներում, շարունակվում են միջոցառումներն ու դասախոսությունները: Ապրիլի 17-ը դասախոսությունների և քննարկումների օր էր: 1-ին մասնաշենքի 329 լսարանում (փոքր դահլիճ) դասախոսությամբ հանդես եկան տ.գ.դ, ՀՀ Ագրարային քաղաքականության և խորհրդատվության ամբիոնի պրոֆեսոր, Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնի տնօրեն Սամվել Ավետիսյանը և ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության հայաստանյան գրասենյակի տեղեկատվության գծով պատասխանատու Արմինե Հալաջյանը:
Սամվել Ավետիսյանը դասախոսներին և ուսանողներին ներկայացրեց «Ագրարային ոլորտում առաջադեմ տեխնոլոգիաների և տեղեկատվական համակարգերի զարգացման միջազգային փորձը» դասախոսությունը, պատասխանեց հարցերին, իսկ ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության հայաստանյան գրասենյակի տեղեկատվության գծով պատասխանատու Արմինե Հալաջյանը ներկայացրեց ՄԱԿ-ի պատմությունը` սկզբնավորման օրվանից մինչև մեր օրեր, ծրագրերն ու գործունեությունը: