Ազգային գրադարանային շաբաթ
Ապրիլի 15-ին մեկնարկում է Ազգային գրադարանային շաբաթը, որն այս տարի անցկացվում է «Գրադարան, այժմ նաև թվային» կարգախոսով: Արդեն 11-րդ տարի է «Գրադարանային ասոցիացիա» ՀԿ-ն կազմակերպում է «Ազգային գրադարանային շաբաթ», որի հիմնական նպատակն է հանրության բոլոր շերտերի ուշադրությունը հրավիրել գրադարանների ու գրադարանային խնդիրների վրա: Միջոցառումները անցկացվելու են մայրաքաղաքային, քաղաքային, գյուղական գրեթե բոլոր գրադարաններում:
Գրադարանային շաբաթը կմեկնարկի Հայաստանի Ազգային գրադարանից: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գրադարանը ևս մասնակցում է այս կարևոր միջոցառմանը:Ապրիլի 15-22 ՀԱԱՀ-ում կանցկացվեն մի շարք միջոցառումներ, դասախոսություններ, քննարկումներ:
ԳՐԱԴԱՐԱՆ ԱՅԺՄ ՆԱԵՎ ԹՎԱՅԻՆ
ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՇԱԲԱԹ 15-22.04.2013
Հայաստանի ազգային ագրարային համալսարան
ԾՐԱԳԻՐ
15.04.2013 (երկուշաբթի) |
|
11:00-12:00 |
Ազգային գրադարանային շաբաթվա հանդիսավոր բացում (ՀՀ Ազգային գրադարան) |
14:00-15:00 |
ՀԱԱՀ էլեկտրոնային գրադարանի զարգացման նոր ուղիները և հեռանկարները, առաջարկվող ծառայությունները: Քննարկում - Գրադարանը ընթերցողի աչքերով: Ագրոնոմիական ֆակուլտետ Պարենամթերքների տեխնոլոգիաների ֆակուլտետ (I մասնաշենք 425 լսարան) |
16.04.2013 (երեքշաբթի) |
|
14:00-15:00 |
ՀԱԱՀ էլեկտրոնային գրադարանի զարգացման նոր ուղիները և հեռանկարները, առաջարկվող ծառայությունները : Քննարկում - Գրադարանը ընթերցողի աչքերով: Տնտեսագիտական ֆակուլտետ (I մասնաշենք 425 լսարան) |
17.04.2013 (չորեքշաբթի) |
|
14:00-15:00 |
“Ագրարային ոլորտում առաջադեմ տեխնոլոգիաների և տեղեկատվական համակարգերի զարգացման միջազգային փորձը” դասախոսություն- քննարկում, բանավեճ: Բանախոս` Սամվել Ավետիսյան, տ.գ.դ, ՀՀ Ագրարային քաղաքականության և խորհրդատվության ամբիոնի պրոֆեսոր, Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնի տնօրեն ՄԱԿ-ի գործունեությունը և գրադարանների զարգացումը (I մասնաշենք 425 լսարան) |
18.04.2013 (հինգշաբթի) |
|
14:00-15:00 |
ՀԱԱՀ էլեկտրոնային գրադարանի զարգացման նոր ուղիները և հեռանկարները, առաջարկվող ծառայությունները : Քննարկում - Գրադարանը ընթերցողի աչքերով:
Ագրոբիզնես և շուկայաբանության ֆակուլտետ Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետ (I մասնաշենք 425 լսարան) |
19.04.2013 (ուրբաթ) |
|
14:00-15:00 |
ՀԱԱՀ էլեկտրոնային գրադարանի զարգացման նոր ուղիները և հեռանկարները, առաջարկվող ծառայությունները : Քննարկում - Գրադարանը ընթերցողի աչքերով: Հիդրոմելիորացիայի, հողաշինարարության և հողային կադաստրի ֆակուլտետ Գյուղատնտեսության մեքենայացման և ավտոմոբիլային տրանսպորտի ֆակուլտետ (I մասնաշենք 425 լսարան) |
22.04.13 (Երկուշաբթի) |
|
13:30-14:30 |
Ազգային գրադարանային շաբաթվա միջոցառումների փակում:
Շրջայց գրադարանում, ծանոթացում գրադարանի ստորաբաժանումների հետ: (II մասնաշենք 302 լսարան)
|
15.04.13 - 22.04.13 |
|
Վերջին հինգ տարիների ընթացքում ՀԱԱՀ-ի դասախոսների կողմից հեղինակած և ՀԱԱՀ տպարանում հրատարակված գրականության ցուցադրություն: (I մասնաշենք
(II մասնաշենք 302 լսարան)
|