• 1.jpg
  • 2.jpg
  • 3.jpg
  • 4.jpg
  • 5.jpg
librarybuttonlibrarybutton1librarybutton2librarybutton3
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United Kingdom)
facebook

Նորություններ

«Մարքեթինգի հիմունքներ» ուսումնական ձեռնարկ


187

ՀՊՏՀ մարքեթինգի ամբիոնի կողմից հրատարակվել է Մարքեթինգի հիմունքներ ուսումնական ձեռնարկը: Ձեռնարկի հեղինակներն են՝ ամբիոնի վարիչ պրոֆեսոր Արարատ Զաքարյանը, տ.գ.թ դոցենտ Շիրակ Սահակյանը, տ.գ.թ. դոցենտ Արմեն Գրիգորյանը, տ.գ.թ., ասիստենտ Նարեկ Ղուկասյանը և ասիստենտ Լիլիթ Սահակյանը:

Ընթերցել...

«Անասնաբուժական թունաբանություն» գրքի շնորհանդես` դեկտեմբերի 11-ին


images-stories-norutunner-0057-120x170Դեկտեմբերի 11-ին, ժամը 14:00-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գրադարանում (2-րդ մասնաշենք, 3-րդ հարկ, մամուլի սրահ) տեղի կունենա Ալբերտ Վաղարշակի Մանասյանի և Ֆիոդր Բագրատի Ադամյանի «Անասնաբուժական թունաբանություն» գրքի շնորհանդեսը:

Դասագիրքը նախատեսված է անասնաբուժական-բժշկագիտության և անասնաբուծական ֆակուլտետի անասնաբուժություն և անասնաբուժական սանիտարական փորձաքննություն մասնագիտության ուսանողների համար:Դասագրքից կարող են օգտվել նաև անասնաբուժության և սննդի անվտանգության բնագավառի պրակտիկ մասնագետներ:

«Անասնաբուժական թունաբանություն» գրքի շնորհանդես` ՀԱԱՀ-ի գրադարանում

images-stories-norutunner-SDC12684-150x145Դեկտեմբերի 11-ին, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գրադարանում, տեղի ունեցավ Ալբերտ Վաղարշակի Մանասյանի և Ֆիոդր Բագրատի Ադամյանի «Անասնաբուժական թունաբանություն» գրքի շնորհանդեսը:

Բացման խոսքով հանդես եկավ Ուսումնական գծով պրոռեկտոր Յու. Մարմարյանը. «Դեռ տարիներ առաջ Ալբերտ Մանասյանը նյութեր էր հավաքում այս գրքի համար, որը հետո դասագիրք պիտի դառնար:

Ընթերցել...

ՀԱԱՀ-ում նշվեց Գրադարանավարի օրը


images-stories-norutunner-SRJ_0017-180x120Այսօր Հայաստանի գրադարանավարների օրն է: 2004թ. Ապրիլին ՀՀ կառավարության որոշմամբ հոկտեմբերի 7-ը հայտարարվեց «Գրադարանավարի օր»: ՀԱԱՀ-ում Գրադարանավարի օրվան նվիրված միջոցառումները մեկնարկեցին 2-րդ մասնաշենքի նորոգված ընթերցասրահից (430 սենյակ): Նորոգված ընթերցասրահի բացման խորհրդանշական կարմիր ժապավենը կտրեցին ուսումնական գծով պրոռեկտոր Յու. Մարմարյանն ու ՏՏ և ԻԾ կենտրոնի տնօրեն Վաչագան Մելքոնյանը:

Գրադարանավարներին շնորհավորելու էին եկել Գիտության դեպարտամենտի պետ-պրոռեկտոր Դ. Պետրոսյանը, ռեկտորի խորհրդական Գ. Դավթյանը, դեկանները, դասախոսներն ու ուսանողները:


Ընթերցել...

Հայտարարություն

images-stories-norutunner-den_bibliotek-180x119Հարգելի ուսանողներ և աշխատակիցներ Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է:

Տոնի կապակցությամբ, ՀԱԱՀ-ի 2-րդ մասնաշենքի 1-ին ընթերցասրահում (430 սենյակ), ժամը 14:00, տեղի կունենա նորոգված ընթերցասրահի բացումը, գրադարանի ավտոմատացման նոր KOHA համակարգի շնորհանդեսը, 1-ին կուրսի ուսանողներին էլեկտրոնային ընթերցողական քարտերի հանձնման հանդիսավոր արարողությունը: Տոնի գրական-գեղարվեստական մասը կապահովեն քոլեջի ուսանողները:

Ձեր ներկայությունը ցանկալի է:


Ավելի Հոդվածներ...