Նորություններ
Նվիրատվություն ԱԱՀ-ի ընդհանուր քիմիայի ամբիոնի վարիչ Օլեգ Արմանի Քամալյանը գրադարանին նվիրել է Ն.Մ. Բեյլերյանի «Ֆիզիկական քիմիայի դասընթաց» ձեռնարկի առաջին հատորից հինգ օրինակ: Սույն ձեռնարկն իր բովանդակությամբ և ծավալով մայրենի լեզվով գրված առաջին դասագիրքն է: Այն լրիվ համապատասխանում է միջազգային հեղինակություն վայելող Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ֆիզիկական քիմիայի ամբիոնում դասավանդվող «Ֆիզիկական քիմիա» առարկայի ծրագրին:
|
|
|