• 1.jpg
  • 2.jpg
  • 3.jpg
  • 4.jpg
  • 5.jpg
librarybuttonlibrarybutton1librarybutton2librarybutton3
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United Kingdom)
facebook

Новости

There are no translations available.

Օ, ԳՐՔԵՐԻ ԱՇԽԱՐՀԸ ՏԻԵԶԵՐՔ Է ԱՆԵԶՐ

ԱԳՐԱՐԱՅԻՆՈՒՄ ՏԻԵԶԵՐՔԻ ՄԻ ՄԵԾ ԲԵԿՈՐ ԿԱ

12-1Հայտնի բան է. թանգարաններն ու գրադարանները նմանվում են այսբերգի՝ որքան տեսանելի հատվածում են, հազարապատիկ մասը մնում է «ընդերքում»՝ մեր դեպքում գրապահոցում: Եւ ես, որ 2000 թվից շատ կապված եմ եղել գրադարանի նվիրյալների հետ (խնկելի լինի Սիլվա Զաքարյանի հիշատակը), Այբից մինչեւ Ֆէ միշտ լուսաբանել եմ նրանց աշխատանքը, համոզված էի, որ այլեւս ոչնչով զարմանալու-հիանալու, անսպասելի բացահայտումների տեղ չի մնացել: Որպիսի՜ պարզամտություն… շուրջ քառորդ դար հետո պարզվեց, որ… Բայց ամեն ինչ հերթով:

Подробнее...

There are no translations available.

Ազգային գրադարանային շաբաթ. կիթառ, երգ, վալս եւ…. Ազնավուր


Glxavor-9-1200x600

Արեւմտյան կրթական մշակույթից թերեւս ամենից շատ սա ենք սիրում. քոլեջների, համալսարանների ուսանողները անկաշկանդ, առանց բարդույթների նկարում-երգում-նվագում-մանրապատումներ են ներկայացնում: Եւ ամենեւին պարտադիր չէ, որ հրաշալի ձայն ունենան, որ վիրտուոզ դաշնակահար լինեն: Պարտադիր չէ: Եւ վալս պարելիս էլ կարող են համաչափ չլինել: Կարեւոր ը երիտասարդների ինքնադրսեւորման ազատությունն է, խանդավառությունն ու առօրյան գեղեցիկով անմոռաց դարձնելու կամքը: Միշտ այս վիճակն է պակասել մեզ: Հիմա ունենք՝ թանձրացական ու առինքնող:

Подробнее...

There are no translations available.

Հարգելի աշխատակիցներ և ուսանողներ


Pages_from___1

Ազգային գրադարանային շաբաթվա  շրջանակներում սույն թվականի ապրիլի 25-ին  կկայանա միջոցառում  նվիրված մեծանուն հային՝ Շառլ Ազնավուրին ։

ՀԱԱՀ- գիտական գրադարանը, Ա․ Ե.Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի  ուսանողների հետ  համատեղ պատրաստել է միջոցառում, որի ընթացքում  կներկայացնեն Շառլ Ազնավուրի կյանքն , գործունեությունը։

Միջոցառումը տեղի կունենա 2-րդ մասնաշենքի 302 սենյակում, ժամը 13։00


There are no translations available.

ՀԱԱՀ գիտական գրադարանի ֆոնդն ավելացավ GMP- ՊԱԳ չափորոշիչների ներդրման վերաբերյալ մեթոդական ուղեցույցով

  

17.10.2023Ագրարային համալսարանի հյուրն էր կենսաբանական գիտությունների թեկնածու Ինեսա Ավագյանը, որն իր հեղինակած «GPM ստանդարտների ներդրման մեթոդական ուղեցույց» ուսումնական ձեռնարկի մի քանի օրինակ նվիրեց ՀԱԱՀ գիտական  գրադարանին: Գիրքը նվիրված է պարտադիր կիրառելի միջազգային ՊԱԳ (պատշաճ արտադրական գործընթաց) չափորոշիչների եւ անհրաժեշտ ընթացակարգերի ներդրման համակարգին՝ հողի նմուշառումից մինչեւ տարբեր պատրաստի արտադրանքների արտադրություն, տեխնիկական ապահովում եւ փաստաթղթաշրջանառություն:

Подробнее...

There are no translations available.

ՀԱԱՀ գիտական գրադարանը համալրվել է Անահիտ Աբրահամյանի նվիրած գրքերով

 

nvirtv-2023Համալսարանի գիտական գրադարանի հանրույթն սկսել է օգտվել նոր համալրումից և իր շնորհակալական խոսքն է ուղղում տիկին Աբրահամյանին այդ նվիրատվության համար։

ՀԱԱՀ գիտական գրադարանը համալրվել է 100 կտոր գրքով, որը նվիրաբերել է մեր համալսարանի Լեզվի ուսուցման կենտրոնի նախկին դասախոս Անահիտ Աբրահամյանը։

Գրադարանի անձնակազմը հավաստիացնում է, որ այս գրքերն իրենց պատշաճ տեղն ու գործնական դերը կունենան գրադարանի հարուստ գրապաշարում։

ՀԱԱՀ գիտական գրադարան

Еще статьи...