• 1.jpg
  • 2.jpg
  • 3.jpg
  • 4.jpg
  • 5.jpg
librarybuttonlibrarybutton1librarybutton2librarybutton3
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United Kingdom)
facebook

Գիրք նվիրելու օր. Նախնիների ահռելի ժառանգությունը՝ անգնահատելի եւ պարտավորեցնող


25.02.2025Հանգամանքների բերումով հետաձգված եռատոնի (Թումանյանի ծննդյան, Գիրք նվիրելու եւ Մայրենիի օրեր) հանդիսությունը կայացավ երեկ՝ փետրվարի 26-ին, գիտական գրադարանում, որի վարիչը՝ Լիլիթ Վարդանյանը, դիմելով ներկաներին, շնորհավորեց այս հրաշալի, խորախորհուրդ իրադարձության առթիվ: Նա գրքեր նվիրեց երեք ամենաընթերցասեր ուսանողին: Ի դեպ, ընտրությունը կատարվել էր անվրեպ-ճիշտ: Եւ կարդացողներին խրախուսելու լավ ճանապարհ էին ընտրել:

 

25.02.2025.1  25.02.2025.2  25.02.2025.3  25.02.2025.4   25.02.2025.5 25.02.2025.6 

Քոլեջի առաջին կուրսեցիները (բոլոր մասնագիտություններից կային ներկայացուցիչներ) իրենց դասախոսի՝

Անուշ Հակոբյանի ղեկավարությամբ փոքրիկ, բայց առինքնող գեղարվեստական ծրագրով թումանյանական շունչ եւ տրամադրություն փոխանցեցին: Շատ լավ համալրում ունենք քոլեջում՝ գրականություն սիրող, ընթերցող, դասական երգերը վարպետորեն կատարող պարմանիներ եւ պարմանուհիներ:

25.02.2025.7  25.02.2025.8  25.02.2025.9 25.02.2025.10 25.02.2025.11 25.02.2025.12

   

Գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանը գրքեր նվիրեց գրադարանին եւ շեշտեց, որ մեր բուհի այս հիմնարար օղակներից մեկը` գիտական գրադարանը, հարուստ ավանդույթներ ունի, որի արդյունավետ աշխատանքը միշտ ակնհայտ է եղել, եւ ամենեւին պատահական չէ, որ 2024-ին արժանացել է ԿԳՄՍ ամենաբարձր խրախուսանքի՝ «Բուհական լավագույն գրադարան» անվանակարգում:

25.02.2025.13 25.02.2025.14 25.02.2025.15 25.02.2025.16  25.02.2025.17

Ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը բարձր գնահատեց դասախոսի եւ ուսանողների ջանքերը: Նա հորդորեց երկյուղածությամբ ու խնամքով պահել նախնիներից ստացված ահռելի-ապրեցնող ժառանգությունը: