• 1.jpg
  • 2.jpg
  • 3.jpg
  • 4.jpg
  • 5.jpg
librarybuttonlibrarybutton1librarybutton2librarybutton3
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United Kingdom)
facebook

Մանկավարժական համալսարանի պատվիրակների այցը Ագրարային

22.044.2022

ՀԱԱՀ գիտական գրադարանը հունիսի 24-ին ընդունեց հատուկ հյուրերի՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ մասնագիտության մի խումբ ուսանողների՝ բանասիրության թեկնածու, դոցենտ Արմինե Հակոբյանի գլխավորությամբ։

Ճանաչողական այցի սկզբում Մանկավարժականի գործընկերներին ջերմորեն դիմավորեց գրադարանի վարիչ Հասմիկ Ադամյանը եւ հակիրճ արժեւորեց 91-ամյա գրադարանի պատմությունն ու նշանակությունը։ Այնուհետեւ համալրման եւ մշակման բաժնի վարիչ Լիլիթ Վարդանյանը եւ գրադարանի ստորաբաժանումների պատասխանատուները հյուրերին ծանոթացրեցին գրապահոցներին, դրանցում պահպանվող գրքերին, էլեկտրոնային գրականության KOHA ցանցին, երկրի միակ ագրարային գրադարանի հարուստ պաշարի թվայնացման շարունակական գործընթացին, առհասարակ յուրաքանչյուր բաժնում իրականացվող աշխատանքներին։


 24.06.2022.2   24.06.2022.3    24.06.2022.4   22.04.06.6    22.04.06.8  22.04.06.9   22.04.06.12

Գրադարանային գործի ապագա մասնագետներն առանձնահատուկ հետաքրքրությամբ ծանոթացան Ագրարային համալսարանի արժեքավոր հնատիպ մասնագիտական գրականությանը, ներառյալ ատլասներին։ 

Մանկավարժականցիները հաճույքով ծանոթացան նաեւ վերջին տարիներին համալսարանում գործող երկու նոր եւ նորարարական ընթերցասրահներին, որտեղ կիրառվում են աշխատանքի այլ մոտեցումներ ու տեխնոլոգիաներ, սակայն՝ գրքի ու գիտության հանդեպ նույն երկյուղած վերաբերմունքով, որ փոխանցվում է երիտասարդներին։

  22.04.06.13   22.04.06.25  22.04.06.10  22.04.06.11   22.04.06.14   22.04.06.22.15   22.04.06.15  22.04.06.24   22.04.06.22.16

«Մենք շատ տպավորված ենք Ագրարայինում իրականացվող բարեփոխումներով, որոնք, ինչպես պարզվում է, հաջողությամբ ընդգրկում են նաեւ շատ կարեւոր՝ գրադարանային ոլորտը», – ասում են Մանկավարժական համալսարանի պատվիրակները։