• 1.jpg
  • 2.jpg
  • 3.jpg
  • 4.jpg
  • 5.jpg
librarybuttonlibrarybutton1librarybutton2librarybutton3
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United Kingdom)
facebook

Ազգային գրադարանային շաբաթ - 2022


Charents-25

 Հայկական գրադարանային ասոցիացիայի ամենակարևոր նախաձեռնություններից մեկն է Ազգային գրադարանային շաբաթը (ԱԳՇ):

Հայաստանում արդեն ավանդույթ դարձած և հասարակության համակրանքին արժանացած Ազգային գրադարանային շաբաթն այս տարի նվիրվում է մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին: Այն կմեկնարկի ապրիլի 18-ին:

  • ԱԳՇ միջոցառումների նպատակն է գրքի, գիտելիքի և ընթերցանության դերի վերաիմաստավորումը հանրության կյանքում, գրադարանների նշանակության արժևորումն ու ընթերցող-գրադարան կապի սերտացումը:

  • «Շաբաթ»-ի շրջանակներում ՀԱԱՀ գիտական գրադարանը ևս կազմակերպում է  տարբեր մշակութային միջոցառումներ՝.

    1․Այցելություն Եղիշե Չարենցի տուն-թանգարան 
    Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի հետ համատեղ
    Ապրիլի 19-ին, ժամը 13:30–ին,
    Եղիշե Չարենցի տուն-թանգարան
  • 2․ Զեկույց «Անծանոթ էջեր Եղիշե Չարենցի հասարակական գործունեությունից»
    Հասարակական գիտությունների ամբիոնի հետ համատեղ
    Զեկուցող՝ պատմ.գիտ.թեկն., դոցենտ Համո Սուքիասյան
    Ապրիլի 20-ին, ժամը 12:30–ին, 1-ին մասնաշենք, 4-րդ հարկ, 2-րդ ընթերցասրահ
  • 3.Ցերեկույթ «Հայրենիքի փրկության ուղիների որոնումը 
    Եղիշե Չարենցի ստեղծագործություններում» խորագրով
    Հայոց և օտար լեզուների ամբիոնի և Անտոն Քոչինյանի անվան
    գյուղատնտեսական քոլեջի հետ համատեղ
    Ապրիլի 22-ին, ժամը ժամը 14:00–ին, 2-րդ մասնաշենք, 3-րդ հարկ, Մամուլի սրահ
    Ազգային գրադարանային շաբաթը կամփոփվի ապրիլի 25-ին: