ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարան
Վաշինգտոնում գտնվող ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանը աշխարհի խոշորագույն գրադարանն է: Այն հիմադրվել է 1800թ. ապրիլի 24-ին նախագահ Ջոն Ադամսի կողմից, որը հայտնի գրքամոլ էր:Սկզբնական շրջանում սահմանված գործառույթների համաձայն՝ գրադարանից կարող էին օգտվել միայն նախագահը, փոխնախագահը, Սենատի և Ներկայացուցիչների պալատի (Կոնգրես) անդամներ։ Այդ պատճառով գրադարանն անվանվեց Կոնգրեսի գրադարան։
Գրադարանի նախնական ֆոնդը ուներ 740 գիրք և Ամերիկան ներկայացնող աշխարհագրական 3 քարտեզ՝ գնված Լոնդոնում։ Հաջորդ նախագահը՝ Թոմաս Ջեֆերսոնը, որը նախագահելու իրավունք է ստացել 1801 թվականի մարտի 4-ին, սկսեց լրջորեն զբաղվել գրադարանի ֆոնդով, դերով ևնշանակությամբ։

Նրա օրոք գրադարանի ֆոնդը զգալիորեն արագ մեծացավ։Գրադարանում ներառված են 33,5 միլիոն տպագիր հրապարակումներ,որոնց 14,5 միլիոնը գրքեր են են,130000 թերթեր և միլիոն ձեռագիր նյութեր:Ամեն օր գրադարան են այցելում 1,7 միլիոն ընթերցողներ: Աշխարհի խոշորագույն գրադարանը բաժանված է 18 ընթերցասրահի, որտեղ տեղավորվում են 1460 մարդ:Կոնգրեսի գրադարանը սպասարկում է ԱՄՆ-ի կառավարությունը,տարատեսակ հետազոտական ֆոնդեր, մասնակի և արդյունաբերական կազմակերպությունները ,դպրոցները և կրթական հաստատությունները:
Կոնգրեսի գրադարանը հանդիսանում է ազգային սեփականություն և մեծ մշակութային ժառանգություն:Գրադարանում այժմ կա ավելի քան 47 հազար միավոր հայերեն գրականություն, որի պատասխանատուն պատմաբան Լևոն Ավդոյանն է։