• 1.jpg
  • 2.jpg
  • 3.jpg
  • 4.jpg
  • 5.jpg
librarybuttonlibrarybutton1librarybutton2librarybutton3
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United Kingdom)
facebook

Անցյալը չի լռում


images-stories-norutunner-24-180x120Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ, ապրիլի 23-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում անցկացվեցին մի շարք միջոցառումներ: 1-ին մասնաշենքի շքասրահում բացվեց ցուցահանդես՝ նվիրված 1915թ. Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:  Նշենք, որ ցուցահանդեսին ներկայացված գրականությունն ու արխիվային նյութերը տրամադրել էր ՀԱԱՀ-ի գրադարանը: Նույն օրը, Հայոց պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչ Վ. Ոսկանյանի և ՈւԽ նախագահ Հ. Ղևոնդյանի նախաձեռնությամբ, 425 լասարանում անցկացվեց դասախոսություն: Արաբագետ Սարգիս Գրիգորյանն անդրադարձավ Սիրիայի հայաբնակ Քեսաբ գյուղաքաղաքի վրա տեղի ունեցած հարձակմանն ու քեսաբահայության վիճակին: 

Այնուհետև ուսանողական խորհրդի անդամներն ու ուսանողները միացան ավանդական դարձած ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության կազմակերպած ջահերով երթին` նվիրված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
Ապրիլի 24-ին ՀԱԱՀ-ի դասախոսական կազմն ու ուսանողները համալսարանի 4-րդ մասնաշենքի դիմաց եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող կոթողի մոտ ծաղկեպսակ դնելուց հետո շարժվեցին Ծիծեռնակաբերդ՝ ոգեկոչելու եղեռնի զոհերին, հարգելու նրանց երբեք չխամրող հիշատակը: