• 1.jpg
  • 2.jpg
  • 3.jpg
  • 4.jpg
  • 5.jpg
librarybuttonlibrarybutton1librarybutton2librarybutton3
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United Kingdom)
facebook

«Անասնաբուժական թունաբանություն» գրքի շնորհանդես` ՀԱԱՀ-ի գրադարանում

images-stories-norutunner-SDC12684-150x145Դեկտեմբերի 11-ին, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գրադարանում, տեղի ունեցավ Ալբերտ Վաղարշակի Մանասյանի և Ֆիոդր Բագրատի Ադամյանի «Անասնաբուժական թունաբանություն» գրքի շնորհանդեսը:

Բացման խոսքով հանդես եկավ Ուսումնական գծով պրոռեկտոր Յու. Մարմարյանը. «Դեռ տարիներ առաջ Ալբերտ Մանասյանը նյութեր էր հավաքում այս գրքի համար, որը հետո դասագիրք պիտի դառնար:

Ցանկացած գրքի տպագրություն պատիվ է բերում և՛ բուհին, և՛ տվյալ ֆակուլտետին և՛ ամբիոնին: Այս դասագիրքը շատ արժեքավոր է, որի նախատիպը մենք չենք ունեցել: Շատ ցավալի է, որ Ալբերտ Մանասյանն այսօր մեր կողքին չէ, սակայն ընտանիքը, նույնիսկ հոգեկան ծանր վիճակում, կարողացավ ավարտին հասցնել Մանասյանի սկսած գործը: Սա պարզապես գիրք չէ, այլև հուշ է` հուշ մարդկային պատմության, ունակությունների ու գիտական ուժի, այն ներուժի, որն ի դեմս մյուս հեղինակի` Ադամյանի, իրականություն դարձավ»:

«Անասնաբուժական թունաբանություն» գրքի համահեղինակ Ֆիոդր Ադամյանը նշեց, որ ՀԱԱՀ-ում կան բոլոր պայմանները 


 ստեղծագործելու համար և ներկայացրեց գրքի ստեղծման ու նախապատրաստման տարիները. «Տարիներimages-stories-norutunner-SDC12693-180x135 շարունակ ես ու Մանասյանը նախապատրաստում էինք գրքի նյութերը, գրքի տպագրությունը դեռ վաղուց էր պլանավորված, սակայն անընդհատ հետաձգվում էր և միայն Մանասյանի մահից հետո տպագրվեց: Բոլորս էլ ցավում ենք, որ Ալբերտ Մանասյանն այսօր այստեղ չէ, սակայն այս գիրքն ու Մանասյանի թողած ժառանգությունը միշտ կհիշեցնեն նրա մասին»:Դասագիրքը կազմված է 3 մասից` ընդհանուր թունաբանություն, մասնավոր թունաբանություն և հավելված: Ընդհանուր թունաբանություն բաժնում տրված են տարբեր ծագման թույներին և թունավորումներին վերաբերող բոլոր ընդհանուր պատկերացումները, թունավորումների կանխարգելումը, պատճառները, ախտածնությունը, ախտորոշումը, բուժումը, բուսական և կենդանական ծագման կերերի և մթերքի սանիտարական գնահատականը: Մասնավոր բաժնում մանրամասնվում է այս կամ այն թույնի և թունավորման էությունը, ախտորոշումը, բուժումը: Հավելվածում համառոտ, աղյուսակների ձևով, տրվում են առանձին թույները, հակաթույները, յուրաքանչյուր թունավորմանը բնորոշ ախտանիշները, ախտաբանական փոփոխությունները, առանձնահատուկ հակաթույները, կերերում և սննդամթերքում թունավոր նյութերի սահմանային թույլատրելի խտություններն ու մակարդակները: Դասագիրքը նախատեսված է անասնաբուժական-բժշկագիտության և անասնաբուծական ֆակուլտետի անասնաբուժություն և անասնաբուժական սանիտարական փորձաքննություն մասնագիտության ուսանողների համար: Դասագրքից կարող են օգտվել նաև անասնաբուժության և սննդի անվտանգության բնագավառի պրակտիկ մասնագետներ:



images-stories-norutunner-SDC12697-180x135«Սա մեզ համար հիշարժան և պատմական օր է: Դասագիրքը շատ արժեքավոր և կարևոր է մեր ուսանողների համար: Ի դեմս Մանասյանի` մենք հիշում ենք լավ ընկերոջ, ուսուցչի և բարի մարդու: Նրան մենք միշտ կհիշենք, իսկ սերունդները նրան կհիշեն այս գրքի միջոցով»,- ասաց անասնաբուժական-բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի դեկան Ալբերտ Վարդանյանը:

Մանասյանի ընտանիքն այսօր նվիրում է ՀԱԱՀ-ի գրադարանին, իսկ մյուս մասը հատկացվել է ամբիոններին»,- նշեց Ուսումնական գծով պրոռեկտոր Յու. Մարմարյանը:

Գիրքը հրատարակվել է պրոֆեսոր Ալբերտ Վաղարշակի Մանասյանի ընտանիքի միջոցներով. «250 օրինակ գիրք է հրատարակվել, որից 150-ը Մանասյանի ընտանիքն այսօր նվիրում է ՀԱԱՀ-ի գրադարանին, իսկ մյուս մասը հատկացվել է ամբիոններին»,- նշեց Ուսումնական գծով պրոռեկտոր Յու. Մարմարյանը: