• 1.jpg
  • 2.jpg
  • 3.jpg
  • 4.jpg
  • 5.jpg
librarybuttonlibrarybutton1librarybutton2librarybutton3
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United Kingdom)
facebook

Նորություններ

Բաց դաս` նվիրված Հովհաննես Շիրազին



Շիրազը հոյակապ դեմք է մեր պոեզիայի Պառնասում,հորդաբուխ ու ճշմարիտ բանաստեղծ. նրա ամեն մի բանաստեղծությունը մի գյուտ է `զարմանալի պատկերներով:

images-stories-norutunner-20140605_142344-180x135Մայիսի 3-ին ՀԱԱՀ-ի գրադարանում (302 սենյակ) տեղի ունեցավ Հովհաննես Շիրազին նվիրված բաց դաս: Բաց դասը կազմակերպել էին ՀԱԱՀ-ի գրադարանն ու հայոց և ռուսաց լեզուների ամբիոնը: Դասը վարում էր հայոց և ռուսաց լեզուների ամբիոնի դասախոս Գ. Կիրակոսյանը:

Ընթերցել...

Հայտարարություն

images-stories-norutunner-hovhannes_shiraz-150x199Մայիսի 3-ին` ժամը 14:50-ին, ՏՏ կենտրոնի, գրադարանի, հայոց և ռուսաց լեզուների ամբիոնի (դասախոս` Գ. Կիրակոսյան) նախաձեռնությամբ տեղի կունենա բաց դաս` նվիրված Հովհաննես Շիրազին:

ՀԱԱՀ-ի գրադարան, 302 սենյակ

Գրադարանային շաբաթը ՀԱԱՀ-ում ավարտվեց

images-stories-norutunner-P1000276-180x135Ապրիլի 25-ին ՀԱԱՀ-ի 1-ին մասնաշենքի 329 լսարանում (փոքր դահլիճ) գրադարանային շաբաթվա վերջին հանդիպումն էր: Տեղեկատվության և հետազոտական ծրագրերի բաժնի վարիչ Հարություն Գևորգյանը ներկայացրեց «ՀԱԱՀ-ի էլեկտրոնային գրադարանի զարգացման նոր ուղիները և հեռանկարները, առաջարկվող ծառայությունները» թեմայով դասախոսությունը, այնուհետև գրադարանի Համալրման և մշակաման բաժնի վարիչ Լիլիթ Վարդանյանը ցույց տվեց գրադարանի կայքէջը, ներկայացրեց բաժինները, առցանց պատվերի ձևը և պատասխանեց հարցերին:

Ընթերցել...

Գրադարանային շաբաթը ՀԱԱՀ-ում շարունակվում է

images-stories-norutunner-SRJ_7255-180x120Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, գրադարանային շաբաթվա շրջանակներում, շարունակվում են միջոցառումներն ու դասախոսությունները: Ապրիլի 17-ը դասախոսությունների և քննարկումների օր էր: 1-ին մասնաշենքի 329 լսարանում (փոքր դահլիճ) դասախոսությամբ հանդես եկան տ.գ.դ, ՀՀ Ագրարային քաղաքականության և խորհրդատվության ամբիոնի պրոֆեսոր, Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնի տնօրեն Սամվել Ավետիսյանը և ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության հայաստանյան գրասենյակի տեղեկատվության գծով պատասխանատու Արմինե Հալաջյանը:

Ընթերցել...

Ազգային գրադարանային շաբաթ

images-stories-norutunner-Digital-liabrary-img-180x187Ապրիլի 15-ին մեկնարկում է Ազգային գրադարանային շաբաթը, որն այս տարի անցկացվում է «Գրադարան, այժմ նաև թվային» կարգախոսով: Արդեն 11-րդ տարի է «Գրադարանային ասոցիացիա» ՀԿ-ն կազմակերպում է «Ազգային գրադարանային շաբաթ», որի հիմնական նպատակն է հանրության բոլոր շերտերի ուշադրությունը հրավիրել գրադարանների ու գրադարանային խնդիրների վրա: Միջոցառումները անցկացվելու են մայրաքաղաքային, քաղաքային, գյուղական գրեթե բոլոր գրադարաններում:

Ընթերցել...

Ավելի Հոդվածներ...