• 1.jpg
  • 2.jpg
  • 3.jpg
  • 4.jpg
  • 5.jpg
librarybuttonlibrarybutton1librarybutton2librarybutton3
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United Kingdom)
facebook

Նորություններ

Գրադարանը համալրվեց

3ՀԱԱՀ-ի գիտական գրադարանը համալրվեց Հայոց ցեղասպանության մասին պատմող բարձր արժեք մի գրքով, որը գրադարանին նվիրեց գրքի հեղինակ Վերժինե Սվազլյանը իր ազգական ՀԱԱՀ-ի վիճակագրության և բիոմետրիայի ամբիոնի դասախոս Գևորգ Չեշիշյանի միջոցով: Աշխատությունը, որ վերնագրված է «Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ», ընդգրկում է Արևմտյան Հայաստանից, Կիլիկիայից, Անատոլիայից տարագրված, ապա Արևելյան Հայաստան, նաև համայն աշխարհում բնակություն հաստատած ցեղասպանության ականատես-վկաներից տիկին Սվազլյանի գրի առած, ձայնագրած ու տեսագրած ժողովրդական պատմական բնույթի սկզբնաղբյուրային բանավոր վկայությունները՝ հուշերը, զրույցները և հայերենութուրքերեն 700 միավոր երգերը:

Ընթերցել...

Բաց դաս` նվիրված Շառլ Ազնավուրին

«Դժվար կյանքս և խաբված սերերս էին, որ ինձ դարձրին այն ինչ կամ, ու համարձակվում եմ ասել, թող սա ինքնագովություն չթվա, ես ինձ դուր եմ գալիս: Եթե ինձ վիճակվեր կրկին ապրել, ապա այդ բոլորը նորից կապրեի նույնությամբ»:


images-stories-norutunner-20140605_142344-180x135Շառլ Ազնավուր Հունիսի 5-ին, ՀԱԱՀ-ի գրադարանում տեղի ունեցավ օտար լեզուների ամբիոնի կողմից Ֆրանկոֆոնիայի շրջանակներում կազմակերպված բաց դաս` նվիրված երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, դերասան, հայ ժողովրդի մեծագույն նվիրյալ Շառլ Ազնավուրի կյանքին ու ստեղծագործական ուղուն:

Ընթերցել...

Հայտարարություն

SharlՀունիսի 5-ին ժամը 14:00-ին ՀԱԱՀ գրադարանում կկայանա բաց դաս:

Թեմա՝ Շառլ Ազնավուրի կյանքն ու գործունեությունը

Դասախոս՝ Ն. Համբարձումյան, օտար լեզուների ամբիոն

ՏՏ և ԻԾ կենտրոն, գրադարան, II մասնաշենք, 302 սենյակ

Անցյալը չի լռում


images-stories-norutunner-24-180x120Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ, ապրիլի 23-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում անցկացվեցին մի շարք միջոցառումներ: 1-ին մասնաշենքի շքասրահում բացվեց ցուցահանդես՝ նվիրված 1915թ. Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:  Նշենք, որ ցուցահանդեսին ներկայացված գրականությունն ու արխիվային նյութերը տրամադրել էր ՀԱԱՀ-ի գրադարանը: Նույն օրը, Հայոց պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչ Վ. Ոսկանյանի և ՈւԽ նախագահ Հ. Ղևոնդյանի նախաձեռնությամբ, 425 լասարանում անցկացվեց դասախոսություն: Արաբագետ Սարգիս Գրիգորյանն անդրադարձավ Սիրիայի հայաբնակ Քեսաբ գյուղաքաղաքի վրա տեղի ունեցած հարձակմանն ու քեսաբահայության վիճակին: 

Ընթերցել...

«Հոգու հաց»


images-stories-norutunner-12-180x135Ապրիլի 22-ին ՀԱԱՀ-ի փոքր դահլիճում տեղի ունեցավ Համո Սահյանի ծննդյան 100-ամյակին նվիրված մրջոցառում: «Հոգու հաց» այսպես էր վերնագրված ցերեկույթը, որը կազմակերպել էին ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Պ. Էֆենդյանը և դոցենտ Ա. Գլջյանը: «Պրոռեկտոր Պ. Էֆենդյանի հետ որոշել էինք Եղեռնի տարելիցի կապակցությամբ միջոցառում կազմակերպել: Հետո մտածեցինք՝ այն կազմակերպել՝ խախտելով ընդունված կարգը: Քանի որ նույն օրերին լրանում էր 20-րդ դարի մեծ բանաստեղծներից մեկի՝ Համո Սահյանի ծննդյան 100-ամյակը, մտածեցինք երկու տարելիցները միացնել»,-նշեց Ա. Գլջյանը:

Ընթերցել...

Ավելի Հոդվածներ...