• 1.jpg
  • 2.jpg
  • 3.jpg
  • 4.jpg
  • 5.jpg
librarybuttonlibrarybutton1librarybutton2librarybutton3
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United Kingdom)
facebook

Նորություններ

Չարենցը պաշտոնյա․ ներկայացնում է Համո Սուքիասյանը

20.04.1

Այսօր՝ ապրիլի 20-ին, Հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Համո Սուքիասյանը գործընկերների և ուսանողների համար բացահայտեց անծանոթ Չարենցին։ «Անծանոթ էջեր Եղիշե Չարենցի հասարակական գործունեությունից» թեման իսկապես անծանոթ էր լսարանին։ 

Ընթերցել...

Ազգային գրադարանային շաբաթ - 2022


Charents-25

 Հայկական գրադարանային ասոցիացիայի ամենակարևոր նախաձեռնություններից մեկն է Ազգային գրադարանային շաբաթը (ԱԳՇ):

Հայաստանում արդեն ավանդույթ դարձած և հասարակության համակրանքին արժանացած Ազգային գրադարանային շաբաթն այս տարի նվիրվում է մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին: Այն կմեկնարկի ապրիլի 18-ին:

Ընթերցել...

Գրքի ու Մայրենի լեզվի օրերը տոնեցինք համատեղ

gr11-0-300x2252x

Գիրք նվիրելու օրը՝ փետրվարի 19-ը եւ Մայրենի լեզվի միջազգային օրը՝ փետրվարի 21-ը Ագրարային համալսարանի գիտական գրադարանում նշվեց համատեղ: Ինչպես միշտ, գրադարանը կազմակերպել էր առինքնող, տոնի յուրահատուկ զգացողությամբ, անպայման նաեւ խորհուրդ ու ուղերձ պարունակող միջոցառում, որը կայացավ  2-րդ մասնաշենքի գեղեցիկ ընթերցասրահում:


Ընթերցել...

Ավանդույթ դարձած միջոցառում

poster2-final

  • ԳԻՐՔԸ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆՎԵՐ  
  • Սիրելի ագրարայինցիներ,
  • 2008 թվականից ի վեր փետրվարի 19-ը մեր երկրում գիրք նվիրելու օրն է: Այն խորհուրդ ունի բարձրացնելու գրքի դերը մեր կյանքում և մեծացնելու գրքասերների բանակը:
  • Շնորհավորում ենք  Գիրք նվիրելու օրվա և փետրվարի 21-ին նշվող Մայրենի լեզվի միջազգային օրվա առիթով ու սիրով բոլորին հրավիրում ենք  փետրվարի 21-ին    ժամը 13:00-ին մասնակցելու ՀԱԱՀ գիտական գրադարանի և ուսանողական խորհրդի մշակույթի հանձնաժողովի կազմակերպած «ԳԻՐՔԸ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆՎԵՐ» խորագրով միջոցառմանը, որի ընթացքում կարող եք ստանալ, ինչպես նաև գրքեր նվիրել միմյանց և բուհի գրադարանին:
  • Հարգանքներով՝ ՀԱԱՀ գիտական գրադարան   (ՀԱԱՀ 2-րդ մասնաշենք, 3-րդ հարկ 302 սենյակ)

Գիրք նվիրելու օրվան նվիրված միջոցառում ՀԱԱՀ գիտական գրադարանում

petrvar

2008 թվականից ի վեր մեր երկրում փետրվարի 19-ին նշվում է Գիրք նվիրելու օրը, երբ գիրք են նվիրում գրադարաններին, ընկերներին,մտերիմներին։ 

ՀԱԱՀ գիտական գրադարանը փետրվարի 21-ին նախատեսում է «ԳԻՐՔԸ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆՎԵՐ» խորագրով միջոցառում՝ նվիրված Գիրք նվիրելու եւ Մայրենի լեզվի միջազգային օրվան։  Սիրելի ագրարայինցիներ, դուք կարող եք բուհի գրադարանին գրքեր նվիրել այսօրվանից սկսած։ Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը:

Հարգանքներով՝ ՀԱԱՀ գիտական գրադարանՀԱԱՀ, 2-րդ մասնաշենք, 3-րդ հարկ, 302 սենյակ

Ավելի Հոդվածներ...