• 1.jpg
  • 2.jpg
  • 3.jpg
  • 4.jpg
  • 5.jpg
librarybuttonlibrarybutton1librarybutton2librarybutton3
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United Kingdom)
facebook

ՀԱԱՀ գիտական գրադարանը համալրվել է Հենզել Գեղամյանի նվիրած գրքերով

IMG_1122-2ՀԱԱՀ գիտական գրադարանը վերջերս լուրջ համալրում է ստացել՝ 662 կտոր մասնագիտական գրականության տեսքով։ Այս արժեքավոր համալրումը կենսաբանական գիտությունների դոկտոր, մեր համալսարանի շրջանավարտ Հենզել Վրթանեսի Գեղամյանի առատաձեռն նվիրատվությունն է։ Ֆրանսիայից, որտեղ բնակվում է պարոն Գեղամյանը սկսած 1975-ից, ուղարկված գրքերը գլխավորապես ռուսերեն են, կան նաեւ հայերեն, ֆրանսերեն եւ անգլերեն բարձրարժեք գրքեր։

 Դոկտոր Գեղամյանը գիտական բեղմնավոր գործունեությանը զուգահեռ երկար տարիներ Փարիզի «Հառաջ» օրաթերթում հրապարակել է գիտական ու հրապարակախոսական հոդվածներ։  

           IMG_1116-1        IMG_1125-1             IMG_1117-2

ՀԱԱՀ գիտական գրադարանի հանրույթը ոգեւորված է նոր համալրումից եւ շնորհակալություն է հայտնում նշանավոր գիտնականին եւ Ագրարային համալսարանի նվիրյալ շրջանավարտին՝ նվիրատվության համար։ Գրադարանում հավաստիացնում են, որ այս գրքերն իրենց պատվավոր տեղն ու գործնական դերը կունենան գրադարանի հարուստ գրապաշարում։ 

Այս նվիրատվությունը Ագրարային համալսարանի մեծ ընտանիքի մեծ զավակի հայրենասիրական ու մայր բուհի հանդեպ սիրո ու նվիրվածության գեղեցիկ արտահայտություն է եւ մեծարժեք ներդրում։

Հենզել Գեղամյանի կենսագրությանը կարելի է ծանոթանալ այստեղ։