• 1.jpg
  • 2.jpg
  • 3.jpg
  • 4.jpg
  • 5.jpg
librarybuttonlibrarybutton1librarybutton2librarybutton3
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United Kingdom)
facebook

«Նորարար գրադարաններ» աշխատաժողով

DKEniMkW0AAN7Lg2017թ. սեպտեմբերի 19-20 -ը Ծաղկաձորում տեղի ունեցավ «Նորարար գրադարաններ» աշխատաժողովը: Աշխատա- ժողովը  կազմակերպվել էր Հայաստանում ԱՄՆ դեսպա- նատան  հովանավորությամբ: Աշխատաժողովին մասնակ-ցում  էին հանրապետության մարզային և բուհական գրադարանների ավելի քան 25 ներկայացուցիչ:

«Նորարար գրադարաններ» աշխատաժողովը նպատակ ուներ մասնակիցներին ներկայացնելու նոր տեխնոլոգիաների ներդրումն  ու օգտագործումը գրադարաններում և գրադարանների կողմից առաջարկվող նոր ծառայությունները:

Աշխատաժողովի ընթացքում  ներկայացվեցին զեկուցումներ, տեղի ունեցան քննարկումներ,21686904_10212182083241796_6889103683329318978_o կարծիքների և տեսակետների ազատ փոխանակում:

Զեկուցողները ներկայացրեցին ինչպես ստեղծել  և վարել գրադարանի ինտերնետային կայքէջ, գրադարանային փոդքասթեր, ինչպես պաշտպանել գրադարանների ֆեյսբուքյան էջերը:

Աշխատաժողովին մասնակցում էր ՀԱԱՀ-ի գրադարանի համալրման և մշակման բաժնի վարիչ Լիլիթ Վարդանյանը: Նա ներկայացրեց ՀԱԱՀ-ի գրադարանի կայքը և կոհա գրադարանային ծրագրի ներդրումը ՀԱԱՀ-ի գրադարանում: