• 1.jpg
  • 2.jpg
  • 3.jpg
  • 4.jpg
  • 5.jpg
librarybuttonlibrarybutton1librarybutton2librarybutton3
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United Kingdom)
facebook

Լույսընծայված վերջին հինգ տարում


«Ծանոթացեք ձեզ անհրաժեշտ նոր լույսընծայված գրքերին «Ազգային գրադարանային շաբաթվա» ընթացքում, - խորհուրդ են տալիս գրադարանի աշխատակիցները,-այլապես դրանք շուտով խնամքով կտեղավորվեն համապատասխան դարակներում»:

Ապրիլի 18-21-ը ՀԱԱՀ-ի գիտական գրադարանը 1-ին և 2-րդ images-stories-norutunner-19.04-180x120մասնաշենքերի ընթերցասրահներում կազմակերպել է վերջին 5 տարիների ընթացքում գրադարանի ֆոնդը համալրած մասնագիտական գրականության ցուցադրություն: Արդեն 15 տարի համալսարանի գրադարանը մասնակցում է միջոցառմանը՝ ուսանողների, դասախոսների և աշխատակիցների ուշադրությունը հրավիրելով վերջին տարիների հրատարակությունների վրա: Մինչ օրս գրքերը ցուցադրվել են մամուլի սրահում, սակայն ուսանողների մեծ թվաքանակի պատճառով այս տարի նոր գրքերին կարելի է ծանոթանալ ընթերցասրահներում: Այս օրերին ՀԱԱՀ գրադարանի ցուցադրությունում կարելի է տեսնել հիմնականում համալսարանի հրատարակած մասնագիտական գրքերը:

«Չնայած ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններին, այն է՝ գրականության զգալի մասը կարելի է կարդալ ինտերնետում, ուսանողները շարունակում են հետաքրքրվածություն ցուցաբերել տպագիր գրքերի նկատմամբ,-ասում է գրադարանի վարիչի տեղակալ Հասմիկ Ադամյանը, - նրանց գրավում է հատկապես նոր հայերեն մասնագիտական գրքերի լույսընծայումը»: