• 1.jpg
  • 2.jpg
  • 3.jpg
  • 4.jpg
  • 5.jpg
librarybuttonlibrarybutton1librarybutton2librarybutton3
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United Kingdom)
facebooktwiter

ՊԳԿ տեղեկատվական կենտրոն

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տեղեկատվական կենտրոնը ստեղծվել է 2004 թ. նոյեմբերին:

Ներկայումս ՊԳԿ տեղեկատվական կենտրոնի հրապարակումների հավաքածուն ընդգրկում է ավելի քան 1000 գիրք և 200 սկավառակ`անգլերեն լեզվով:

Գրադարանի հավաքածուն պարբերաբար համալրվում է ՊԳԿ ամենաթարմ հրապարակումներով, որոնք վերաբերում են գյուղատնտեսության տարբեր բնագավառներին:

ՊԳԿ-ն տարբեր լեզուներով տարեկան հրատարակում է ավելի քան 300 անուն գրականություն գյուղատնտեսությանն առնչվող այնպիսի թեմաներով, ինչպիսիք են`  քաղցածությունը, պարենի անվտանգությունը, սպառողական շուկաները, կլիմայական փոփոխությունները, ակվակուլտուրան, անտառագիտությունը, գյուղական վայրերի զարգացումը և այլն:

ՊԳԿ հրապարակումների ամբողջական ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել FAO Interactive Catalogue կայքը:

ՊԳԿ ամենավերջին հրապարակումների մասին կարող եք տեղեկություն ստանալ FAO-BookInfo կայքում:

ՊԳԿ վիճակագրական տվյալներին ծանոթանալու համար այցելեք FAO Statistical Databases կայքը:

ՊԳԿ տեղեկատվական կենտրոնը գտնվում է համալսարանի 2-րդ մասնաշենքի 4-րդ հարկում` ընթերցասրահի ներսում:

ՊԳԿ գրադարանը բաց է երկուշաբթի-ուրբաթ` ժամը 8:30 - 17:00: