• 1.jpg
  • 2.jpg
  • 3.jpg
  • 4.jpg
  • 5.jpg
librarybuttonlibrarybutton1librarybutton2librarybutton3
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United Kingdom)
facebook

Նվիրում ենք գիրք

Գրադարանից հնչող թումանյանական «Անուշի» մեղեդիները չէին կարող չհետաքրքրել ուսանողներին ու դասախոսներին: Փետրվարի 19-ին՝ հայոց մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն Ագրարային համալսարանի գրադարանում հերթական, բայց սպասված միջոցառումն էր՝ գիրք նվիրելու օրը:
Ամբողջ տարվա ընթացքում նվիրատվությունների շնորհիվ հավաքված գրքերն այսօր ոչ միայն տրվում էին ընթերցողներին հետվերադարձի պայմանով, այլև՝ նվիրվում:

Ներկաները կարող էին թե նվիրել, և թե՛ իրենց նախընտրությամբ նվեր ստանալ ցուցադրված մասնագիտական և գեղարվեստական գրքերից:

Գրադարանի աշխատակիցները, վարիչի տեղակալ Հասմիկ Ադամյանի գլխավորությամբ, խնամքով ու հոգատարությամբ ամբողջ տարվա ընթացքում հավաքել և միջոցառման ընթացքում հյուրերին էին առաջարկում շուրջ հինգ հարյուր մասնագիտական և գեղարվեստական գրքեր:
Միջոցառմանը ներկա էին համալսարանի դասախոսներ, աշխատակիցներ և ուսանողներ: Բացման խոսքով հանդես եկան Տնտեսագիտական ֆակուլտետի դեկան Է. Ղազարյանը, ՏՏ և ԻԾ կենտրոնի տեղեկատվական համակարգերի կառավարման բաժնի վարիչ Լ. Նիկողոսյանը և գրադարանի վարիչի տեղակալ Հ. Ադամյանը: Ողջունելով ներկաներին՝ վերջիններս անդրադարձան տոնի և ընթերցանության կարևորությանը՝ վստահեցնելով, որ ընթերցանությունը հոգեպես հարստացնում է մարդուն:
Գրադարանին մեծաքանակ գրքեր են նվիրել ՀԱԱՀ լրատվության և հանրային կապերի բաժնի վարիչ, «Հասուն հասկ» պաշտոնաթերթի խմբագիր Անի Խուդավերդյանը, գիտական գրադարանի ընթերցասրահների սեկտորի վարիչ Լարիսա Գալստանը և ուրիշներ: