«Ոսկե հասկ»՝ Գիտական գրադարանին
Տարեվերջին 10-րդ հոբելյանական «Ոսկե հասկ» մրցանակաբաշխության շրջանակում «Համալսարանի լավագույն կառուցվածքային ստորաբաժանում» անվանակարգում մրցանակի արժանացավ Գիտական գրադարանը:Եվ սա պատահական չէ, քանի որ Գիտական գրադարանն իր երեք էլեկտրոնային ընթերցասրահներով և բաժիններով հսկայածավալ աշխատանք է կատարում
՝համալսարանի աշխատողներին և ուսանողներին ապահովելով անհրաժեշտ մասնագիտական և գեղարվեստական գրականությամբ, իրականացնում է նաև գրադարանային ֆոնդի թվայնացման աշխատանքներ՝ օրինակ լինելով հանրապետության մյուս գրադարանների համար:Համալսարանի Գիտական գրադարանը կազմակերպում է ներբուհական ամենատարբեր միջոցառումներ:
ՀԱԱՀ-ի գիտական գրադարանը, հասանելի լինելով նաև համացանցում, օր օրի ներգրավում է առցանց ընթերցողների ավելի մեծ բանակ. վերջին մեկ տարվա ընթացքում կայքն ունեցել է 277250 այցելու և 900 000 էջերի դիտում: