• 1.jpg
  • 2.jpg
  • 3.jpg
  • 4.jpg
  • 5.jpg
librarybuttonlibrarybutton1librarybutton2librarybutton3
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United Kingdom)
facebooktwiter

Նվիրատվություն


beyleryan-11ԱԱՀ-ի ընդհանուր քիմիայի ամբիոնի վարիչ  Օլեգ Արմանի Քամալյանը գրադարանին նվիրել է Ն.Մ. Բեյլերյանի «Ֆիզիկական քիմիայի դասընթաց» ձեռնարկի առաջին  հատորից հինգ օրինակ:

Սույն ձեռնարկն իր բովանդակությամբ և ծավալով մայրենի լեզվով գրված առաջին դասագիրքն է: Այն լրիվ համապատասխանում է միջազգային հեղինակություն վայելող Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ֆիզիկական քիմիայի ամբիոնում դասավանդվող «Ֆիզիկական քիմիա» առարկայի ծրագրին:

Գրքում հիմնականում քննարկված են մեծ թվով մասնիկներից կազմված (մակրոսկոպիական) համակարգեր, որոնք կարող են գտնվել տարբեր ագրեգատային, ինչպես նաև հավասարակշռական և դինամիկ վիճակներում: Ձեռնարկում  տեղադրված են խնդիրներն իրենց լուծումներով: Նյութը շարադրված է այնպես, որ բավարարի բակալավրիատում, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորողներին: