• 1.jpg
  • 2.jpg
  • 3.jpg
  • 4.jpg
  • 5.jpg
librarybuttonlibrarybutton1librarybutton2librarybutton3
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United Kingdom)
facebook

Փետրվարի 19՝ գիրք նվիրելու օր

Ձևավորված ավանդույթի համաձայն ՀԱԱՀ գիտական գրադարանում գիրք նվիրելու օրվա կապակցությամբ անցկացվեցին միջոցառումներ: Ողջունելով ներկաներին` տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Վաչագան Մելքոնյանը նշեց, որ միջոցառումը դաստիարակչական դրական նշանակություն ունի ուսանողներին գրքին կապելու, գիրքը նրանց մեծ բարեկամը դարձնելու առումով:
Այս տարի գրադարանը պատրաստել էր նաև անակնկալներ: Նախ պարգևատրվեցին կայքում տեղադրված վիկտորինայի հարցերին ճիշտ և արագ պատասխանած ուսանողները, ապա ակտիվ ընթերցողները ցուցադրված գեղարվեստական գրականությունից իրենք ընտրեցին իրենց նախասիրած գիրքը, իսկ մասնագիտական գրականություն նվիրեցին պրոռեկտորները, դեկանները և ամբիոնի վարիչները: Միջոցառման երկրորդ հատվածում ներկայացվեց տնտեսագիտության տեսության ամբիոնի վարիչ, դոցենտ Հարություն Հարությունյանի «Պետական միջամտության անհրաժեշտությունը և կառուցակարգերը ՀՀ ագրարային ոլորտում» մենագրությունը: Այն նվիրված է հանրապետության ագրարային ոլորտում պետական կարգավորման կառուցակարգերի կատարելագործման ուղիների բացահայտմանը շուկայական հարաբերությունների շրջանակում: Մենագրությունը հատկապես օգտակար է գյուղատնտեսության ոլորտի մասնագետների, գիտական աշխատողների, ուսանողների, մագիստրանտների և ասպիրանտների համար:
Համալսարանի դասախոսների և աշխատակիցների կողմից գրադարանին նվիրաբերվեց մեծ թվով գրականություն: