• 1.jpg
  • 2.jpg
  • 3.jpg
  • 4.jpg
  • 5.jpg
librarybuttonlibrarybutton1librarybutton2librarybutton3
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United Kingdom)
facebook

ՄԱԿ-Ի   ԱՆԿՅՈՒՆ


IMG_1245

ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության հայաստանյան գրասենյակի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջև կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակներում  2012թ դեկտեմբերի 18-ին գիտական գրադարանի ընթերցասրահում բացվել է ՄԱԿ-ի ուսանողների իրազեկվածությունը բարձրացնելու, ՄԱԿ-ի անկյուն գործունեությանը ծանոթացնելու նպատակով։ 

ՄԱԿ-ի գրասենյակը համալսարանի գրադարանին պարբերաբար անվճար տրամադրում է անգլերեն, հայերեն և ռուսերեն հրատարակություններ: Ներկայում ՄԱԿ-ի գրականության ֆոնդը ներառում է 170 միավոր, այդ թվում տարածաշրջանային խնդիրների, տնտեսական համագործակցության, պարենի և գյուղատնտեսության հիմնախնդիրների ու քաղաքականության, շրջակա միջավայրի պահպանության և այլ ոլորտների վերաբերյալ:

Գերակշռում են ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի գործակալությունների հրատարակությունները, մասնավորապես, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հայաստանյան գրասենյակի գործունեությունը լուսաբանող նյութեր. ծրագրային հաշվետվություններ, վիճակագրական տվյալներ, զեկույցներ, տեղեկագրեր և այլն:


IMG_1246
Գրադարանի ներկայացուցիչները մասնակցում են  ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության հայաստանյան գրասենյակի   կազմակերպած աշխատանքային  հանդիպումներին և խորհրդակցություններին: մարդու իրավունքների, տարածաշրջանային խնդիրների, սոցիալական քաղաքականության, տնտեսական համագործակցության, ժողովրդագրական գործընթացների քաղաքացիական հասարակության զարգացման, շրջակա միջավայրի պահպանության և այլ խնդիրների վերաբերյալ: Համալսարանը ՄԱԿ-ի անկյունը օգտագործում է նաև ՄԱԿ-ի հետ կապված մշակութային, կրթական և այլ միջոցառումների կազմակերպման համար:

Կոնտակտային տվյալներ

Լիլիթ Վարդանյան

Հեռ. 52-39-57

Էլ. հասցե- Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մասին տեղեկությունների համար այցելեք` www.un.am

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի վիրտուալ գրադարան www.un.am/hy/virtual-library