• 1.jpg
  • 2.jpg
  • 3.jpg
  • 4.jpg
  • 5.jpg
librarybuttonlibrarybutton1librarybutton2librarybutton3
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United Kingdom)
facebook

Բաց դաս` նվիրված Շառլ Ազնավուրին

«Դժվար կյանքս և խաբված սերերս էին, որ ինձ դարձրին այն ինչ կամ, ու համարձակվում եմ ասել, թող սա ինքնագովություն չթվա, ես ինձ դուր եմ գալիս: Եթե ինձ վիճակվեր կրկին ապրել, ապա այդ բոլորը նորից կապրեի նույնությամբ»:


images-stories-norutunner-20140605_142344-180x135Շառլ Ազնավուր Հունիսի 5-ին, ՀԱԱՀ-ի գրադարանում տեղի ունեցավ օտար լեզուների ամբիոնի կողմից Ֆրանկոֆոնիայի շրջանակներում կազմակերպված բաց դաս` նվիրված երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, դերասան, հայ ժողովրդի մեծագույն նվիրյալ Շառլ Ազնավուրի կյանքին ու ստեղծագործական ուղուն:

Միջոցառմանը մասնակցում էին ՀԱԱՀ-ի տնտեսագիտական, ագրոնոմիական, ագրոբիզնեսի և շուկայաբանության ֆակուլտետների առաջին կուրսի և ՀԱԱՀ-ի Գյուղատնտեսական քոլեջի Ֆինանսներ (Ագրոպարենային համակարգում) մասնագիտության առաջին և երկրորդ կուրսերի ուսանողները:
Բաց դասը վարում էր օտար լեզուների ամբիոնի դասախոս Նունե Համբարձումյանը: