• 1.jpg
  • 2.jpg
  • 3.jpg
  • 4.jpg
  • 5.jpg
librarybuttonlibrarybutton1librarybutton2librarybutton3
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United Kingdom)
facebook

«Ես կարդում եմ, իսկ դու՞»

images-stories-norutunner-20140417_133510-180x135Ազգային գրադարանային շաբաթն այս տարի կանցկացվի ապրիլի 14-22-ը: Հայկական գրադարանային ասոցիացիայի նախաձեռնությամբ այս միջոցառումն անց է կացվում 2002 թվականից, ամեն տարի, որի ընթացքում կարևորվում են գրադարանի, գրքի, ընթերցանության և գիտելիքի դերը: Միջոցառումներին մասնակցում են Հայաստանի բոլոր գրադարանները: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գրադարանը ևս մասնակցում է այս կարևոր միջոցառմանը:

images-stories-norutunner-20140417_134927-180x135Ապրիլի 17-ին ուսանողների հետ բանավիճում էր դոցենտ Արսեն Գլջյանը՝ «Մշակութաբանությունը և արդի ուսանողի կերպարը» թեմայով: Հետաքրքիր ու բովանդակալից զրույց ստացվեց, որն եկավ ապացուցելու, որ անհրաժեշտ է վերաիմաստավորել գրքի և ընթերցանության դերը, նպաստել գրագետ և տեղեկացված հասարակության ձևավորմանը՝ ի շահ մտավոր արժեքների պահպանման: