• 1.jpg
  • 2.jpg
  • 3.jpg
  • 4.jpg
  • 5.jpg
librarybuttonlibrarybutton1librarybutton2librarybutton3
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United Kingdom)
facebook

Հաճախակի տրվող հարցեր

Ինչպես կարելի դառնալ գրադարանի ընթերցող: Գրադարանի ընթերցող կարող են դառնալ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներն ու աշխատակիցները` գրադարան ներկայացնելով անձնագրի պատճեն և 3x4 չափի 1 լուսանկար:

Ինչպես գտնել անհրաժեշտ գիրքը:  Անհրաժեշտ գիրքը գտնելու համար պետք է այն փնտրել ՀԱԱՀ -ի էլեկտրոնային գրացուցակի միջոցով, որի համար սեղմեք`

12

Էլեկտրոնային գրացուցակում փնտրումը կարելի է կատարել ինչպես ըստ հեղինակի, վերնագրի, այնպես էլ ըստ թեմայի: Սա ինչ խոսք հնարավորություն է տալիս, որ փնտրման հետևանքով ստացված տեղեկատվությունը ավելի ամբողջական լինի:


Անհրաժեշտ գիրքը կարելի է փնտրել նաև այբբենական և կարգային գրացուցակների միջոցով: Եթե հայտնի է  գրքի հեղինակը կամ վերնագիրը, որոնում կարելի է կատարել գրադարանի այբբենական գրացուցակում: Այբբենական գրացուցակում քարտերը դասավորված են ըստ հեղինակների ազգանունների այբբենական կարգի: Եթե գիրքն ունի 3 - ից ավել հեղինակ, ապա փնտրումը պետք է կատարել ըստ գրքի վերնագրի:

Եթե որևէ թեմայի վերաբերյալ գիրք է անհրաժեշտ, ապա կարելի է այն փնտրել կարգային գրացուցակում, որտեղ քարտերը դասավորված են ըստ գիտության բաժինների:

Անհրաժեշտ գրականությունը կարելի է նաև փնտրել Հայաստանի գրադարանների համահավաք էլեկտրոնային գրացուցակում, որի համար սեղմեք`

Opac7

Որքան ժամանակով են գրքերը դուրս տրվում:Ուսումնական գրականությունը տրվում է մեկ ուսումնական տարի, գիտական գրականությունը` 10 օր, գեղարվեստական գրականությունը` 30 օր ժամկետով: Հանրագիտարաններից, հազվագյուտ, չհրատարակված նյութերից, մեկ օրինակ գրքերից կարելի է օգտվել ընթերցասրահներում:

Գրադարանում առկա, բայց դուրս չտրվող գրքերից ինչպես կարող եմ օգտվել: Մեկ օրինակ գրականությունից, հանրագիտարաններից, բառարաններից, տեղեկատուներից կարելի է օգտվել ընթերցասրահներում:

Որ գրքերից է կատարվում պատճենահանում և քանի էջ: Պատճենահանում կատարվում է գրադարանում առկա 1 օրինակ գրքերից` 10 էջի սահմանում (թուղթը ընթերցողի կողմից):