• 1.jpg
  • 2.jpg
  • 3.jpg
  • 4.jpg
  • 5.jpg
librarybuttonlibrarybutton1librarybutton2librarybutton3
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United Kingdom)
facebook

Բաց դաս` նվիրված Հովհաննես Շիրազին



Շիրազը հոյակապ դեմք է մեր պոեզիայի Պառնասում,հորդաբուխ ու ճշմարիտ բանաստեղծ. նրա ամեն մի բանաստեղծությունը մի գյուտ է `զարմանալի պատկերներով:

images-stories-norutunner-20140605_142344-180x135Մայիսի 3-ին ՀԱԱՀ-ի գրադարանում (302 սենյակ) տեղի ունեցավ Հովհաննես Շիրազին նվիրված բաց դաս: Բաց դասը կազմակերպել էին ՀԱԱՀ-ի գրադարանն ու հայոց և ռուսաց լեզուների ամբիոնը: Դասը վարում էր հայոց և ռուսաց լեզուների ամբիոնի դասախոս Գ. Կիրակոսյանը:


Միջոցառմանը մասնակցում էին ՀԱԱՀ-ի Գյուղատնտեսական քոլեջի Ֆինանսներ (Ագրոպարենային համակարգում) մասնագիտության առաջին կուրսի ուսանողները: Գրադարանի վարիչի տեղակալ Հասմիկ Ադամյանը կարևորեց նման միջոցառումներն ու նշեց, որ երեխաները հիացրել են իրենց կազմակերպվածությամբ. «Չմոռանաք, որ դպրոցական նստարանից եկած աշակերտներ են, բայց ունեն ուսանողին վայել պահվածք»: Մամուլի սրահի յուրաքանչյուր հատված Շիրազի մասին էր խոսում: Պաստառներ, նկարներ, գրքեր և առաջին կուրսեցիների գեղեցիկ ելույթները: Ուսանողները ներկայացրեցին հայ մեծանուն բանաստեղծի ստեղծագործություններն ու կենսագրությունը: