• 1.jpg
  • 2.jpg
  • 3.jpg
  • 4.jpg
  • 5.jpg
librarybuttonlibrarybutton1librarybutton2librarybutton3
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United Kingdom)
facebook

Գրադարանային շաբաթը ՀԱԱՀ-ում ավարտվեց

images-stories-norutunner-P1000276-180x135Ապրիլի 25-ին ՀԱԱՀ-ի 1-ին մասնաշենքի 329 լսարանում (փոքր դահլիճ) գրադարանային շաբաթվա վերջին հանդիպումն էր: Տեղեկատվության և հետազոտական ծրագրերի բաժնի վարիչ Հարություն Գևորգյանը ներկայացրեց «ՀԱԱՀ-ի էլեկտրոնային գրադարանի զարգացման նոր ուղիները և հեռանկարները, առաջարկվող ծառայությունները» թեմայով դասախոսությունը, այնուհետև գրադարանի Համալրման և մշակաման բաժնի վարիչ Լիլիթ Վարդանյանը ցույց տվեց գրադարանի կայքէջը, ներկայացրեց բաժինները, առցանց պատվերի ձևը և պատասխանեց հարցերին:

Հանդիպմանը ներկա էր Գիտության դեպարտամենտի պետ-պրոռեկտոր Դանիել Պետրոսյանը, ինչպես նաև հիդրոմելիորացիայի, հողաշինարարության և հողային կադաստրի, գյուղատնտեսության մեքենայացման և ավտոմային տրանսպորտի, անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետների դասախոսներ և ուսանողներ: