• 1.jpg
  • 2.jpg
  • 3.jpg
  • 4.jpg
  • 5.jpg
librarybuttonlibrarybutton1librarybutton2librarybutton3
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United Kingdom)
facebook

Գրադարանային շաբաթը ՀԱԱՀ-ում շարունակվում է

images-stories-norutunner-SRJ_7255-180x120Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, գրադարանային շաբաթվա շրջանակներում, շարունակվում են միջոցառումներն ու դասախոսությունները: Ապրիլի 17-ը դասախոսությունների և քննարկումների օր էր: 1-ին մասնաշենքի 329 լսարանում (փոքր դահլիճ) դասախոսությամբ հանդես եկան տ.գ.դ, ՀՀ Ագրարային քաղաքականության և խորհրդատվության ամբիոնի պրոֆեսոր, Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնի տնօրեն Սամվել Ավետիսյանը և ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության հայաստանյան գրասենյակի տեղեկատվության գծով պատասխանատու Արմինե Հալաջյանը:

Սամվել Ավետիսյանը դասախոսներին և ուսանողներին ներկայացրեց «Ագրարային ոլորտում առաջադեմ տեխնոլոգիաների և տեղեկատվական համակարգերի զարգացման միջազգային փորձը» դասախոսությունը, պատասխանեց հարցերին, իսկ ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության հայաստանյան գրասենյակի տեղեկատվության գծով պատասխանատու Արմինե Հալաջյանը ներկայացրեց ՄԱԿ-ի պատմությունը` սկզբնավորման օրվանից մինչև մեր օրեր, ծրագրերն ու գործունեությունը: