Փետրվարի 20-ը գիրք նվիրելու օր
Փետրվարի 19-ը՝ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն մի քանի տարի Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր։ ՀՊԱՀ-ի գրադարանը փետրվարի 15-20-ը հայտարարում է գրքի նվիրատվության օր:
Առաջարկում ենք միանալ այս գեղեցիկ նախաձեռնությանը և ՀՊԱՀ-ի գրադարանի ֆոնդը հարստացնելու նպատակով Ձեր աշխատակիցների և ուսանողների միջոցով կազմակերպել գրքի նվիրատվություն:
Նվիրաբերված գրականությունը կխմբավորվի և կտրամադրվի ՀՊԱՀ-ի մասնաճյուղերին:
Խնդրում ենք նվիրաբերված գրականության հետ ներկայացնել նաև նվիրաբերող անձանց ցուցակները:
Միջոցառման արդյունքները և նվիրաբերող անձանց անունները կլուսաբանվեն:
Նվիրաբերվող գրականությունը ներկայացնել գրադարան (II մասնաշենք , III հարկ):