• 1.jpg
  • 2.jpg
  • 3.jpg
  • 4.jpg
  • 5.jpg
librarybuttonlibrarybutton1librarybutton2librarybutton3
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United Kingdom)
facebook

Նորություններ

«Ոսկե հասկ»՝ Գիտական գրադարանին

_MG_9326.1

Տարեվերջին 10-րդ հոբելյանական «Ոսկե հասկ» մրցանակաբաշխության շրջանակում «Համալսարանի լավագույն կառուցվածքային ստորաբաժանում» անվանակարգում մրցանակի արժանացավ Գիտական գրադարանը:Եվ սա պատահական չէ, քանի որ Գիտական գրադարանն իր երեք էլեկտրոնային ընթերցասրահներով և բաժիններով հսկայածավալ աշխատանք է կատարում

Ընթերցել...

Նշվեց գրադարանավարի օրը

images-stories-norutunner-Library-Books1-180x98Արդեն 8-րդ տարին է` հոկտեմբերի 7-ը նշվում է որպես Գրադարանավարի օր: Այդ օրը hանրապետության բոլոր գրադարան-ների դռները մինչ ուշ երեկո բաց են ընթերցասեր հասարակության առջև: Տոնի խուրհուրդը գրքի արժևորումն է, նրա մեծ դերակատարությունն առողջ հասարակության ձևավորման գործում: Այսօր Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հերթական անգամ գիտական գրադարանում նշեց Գրադարանավարի օրը:

Ընթերցել...

Մենագրության հրատարակում Հռոմում Սամվել Ավետիսյանի համահեղինակությամբ

1111112333

samvel-avetisyan

ՄԱԿ-Ի «Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO)» Հռոմում հրատարակել է «Կենտրոնական Ասիայի և Անդրկովկասի հողային ռեսուրսները և պարենային անվտանգությունը» մենագրությունը, որի 2-րդ՝ «Հետխորհրդային տարածքում գյուղատնտեսության հողային ռեսուրսների օգտագործման առանձնահատկությունները» և 7-րդ՝ «Հայաստանի պարենային անվտանգությունը և գյուղատնտեսական հողերի օգտագործումը» գլուխների հեղինակը ՀԱԱՀ «Ագրոբիզնեսի կազմակերպման» և «Ագրարային քաղաքականության և խորհրդատվության» ամբիոնների պրոֆեսոր, տնտեսագիտության դոկտոր Սամվել Ավետիսյանն է:                    

Ընթերցել...

Գրքի նվիրատվություն


bayadyan-1ՀԱԱՀ-ի գիտական գրադարանը շատ անգամներ է գրքի նվիրատվություն ստացել տ․գ․դ. պրոֆեսոր Ա․Հ․ Բայադյանից։

Բազմաթիվ հոդվածների, մենագրությունների, ուսումնական ձեռնարկների ու բառարանների հեղինակն այս անգամ էլ գրադարանին նվիրեց 2016թ․ հրատարակված «Ֆինանսական միջոցների կազմավորման, օգտագործման և բարելավման ուղիները ՀՀ ագրարային ոլորտում» աշխատությունը։ Գիրքը լավ նվեր է բուհի ուսանողներին։ Այն նախատեսված է գիտական հաստատությունների աշխատողների և ագրարային ոլորտի մասնագետների համար։

Նվիրատվություն

beyleryan-11ԱԱՀ-ի ընդհանուր քիմիայի ամբիոնի վարիչ  Օլեգ Արմանի Քամալյանը գրադարանին նվիրել է Ն.Մ. Բեյլերյանի «Ֆիզիկական քիմիայի դասընթաց» ձեռնարկի առաջին  հատորից հինգ օրինակ:

Սույն ձեռնարկն իր բովանդակությամբ և ծավալով մայրենի լեզվով գրված առաջին դասագիրքն է: Այն լրիվ համապատասխանում է միջազգային հեղինակություն վայելող Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ֆիզիկական քիմիայի ամբիոնում դասավանդվող «Ֆիզիկական քիմիա» առարկայի ծրագրին:

Ընթերցել...

Ավելի Հոդվածներ...