• 1.jpg
  • 2.jpg
  • 3.jpg
  • 4.jpg
  • 5.jpg
librarybuttonlibrarybutton1librarybutton2librarybutton3
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United Kingdom)
facebook

Նորություններ

Նոր գրքեր

Գրադարանի ֆոնդը համալրվեց  2019թ․ տպագրված՝ Սելեկցիոն նվաճումների պաշտոնական տեղեկագրի 14 -րդ համարով և Սելեկցիոն նվաճումների  պետական գրանցամատյանի 12-րդ  թողարկումով։

14-2019

   
 12-2020_1

Գրադարանավարի օրը նշվեց ոչ սովորական շուքով, սակայն՝ հաղթանակի հավատով

07.10.2020Հոկտեմբերի 7-ը, ՀՀ կառավարության որոշմամբ, 2004թ.-ից Հայաստանում պաշտոնապես նշվում է որպես «Գրադարանավարի օր»: Տոնի խուրհուրդը գրքի արժեւորումն է, նրա մեծ դերակատարությունն առողջ հասարակության ձեւավորման գործում: ՀԱԱՀ-ում արդեն ավանդական դարձած գեղեցիկ միջոցառում չկազմակերպվեց: ՀԱԱՀ գիտական գրադարանի վարիչ Հասմիկ Ադամյանի խոսքով, շատ կարեւոր մասնագիտական տոնն այս անգամ այլ կերպ են նշել՝ կապված պատերազմական իրադրության եւ կորոնավիրուսի համավարակի հետ:

Ընթերցել...

Գրքի շնորհանդես Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գործընկերների հետ

gradaran4-4

Սեպտեմբերի 25-ին ՀԱԱՀ ընթերցասրահում տեղի ունեցավ Ա.Պ. Հովհաննիսյանի և Պ. Յու. Գասպարյանի հեղինակած «Տրանսպորտային միջոցների անվտանգություն» գրքի շնորհանդեսը:Միջոցառմանը ներկա էին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը, ինչպես նաև երկու համալսարանների դասախոսներ:Ողջունելով ներկաներին՝ ռեկտոր Ուռուտյանը նշեց, որ ուրախ է, որ գրքի շնորհանդեսը տեղի է ունենում հենց Ագրարային համալսարանում: 

Ընթերցել...

ՆՈՐ ԳԻՐՔ

qamalyan

ՔԱՄԱԱՅԱՆ 0. Ա. Ֆիզիկական և կոլոիդ քիմիա: 24 դասախոսություն/ 0. Ա.Քամալյան; ՀԱԱՀ.- Եր.: «Մեկնարկ» հրատ., 2020.- 264 էջ

Ուսումնական ձեռնարկում ներկայացված են այն դասախոսությունները, որոնք վերջին տարիներին կարդացվել են ՀԱԱՀ-ում: Հաշվի աոնելով ,որ ագրարային բնագավաոի մասնագետներ պատրաս­տող ԲՈԻՀ-երում քիմիայի և մասնավորապես ֆիզիկական ու կոլոիդների քի­միայի դասավանդումն ունի որոշակի առանձնահատկություններ, դասախոսոլթյուններում հիմնական շեշտը դրված է առարկայի տեսական հիմունքների հանրամատչելի մեկնաբանությունների և գործնականում դրանց կիրառության հնարավորությունների բացահայտման վրա:

ՀԱԱՀ-ի գրադարանը շնորհակալություն է հայտնում պարոն Քամալյանին գիրքը գրադարանին նվիրելու համար:


Ավանդական դարձած Գիրք նվիրելու օրն Ագրարայինում


20-1

Փետրվարի 19-ը Հայաստանում հռչակված է «Գիրք նվիրելու օր»՝ ի պատիվ 1869թ.-ին այս օրը Լոռվա Դսեղ գյուղում ծնված մեծ գրող, բանաստեղծ, գրական, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի: Այսօր լրանում է Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 151-ամյակը։ Յուրաքանչյուր գիրք, առավել ևս լավը, մի քիչ ավելի լուսավոր է դարձնում աշխարհն ու կյանքը, և Թումանյանն իր բազմաթիվ հրաշք ստեղծագործություններով դրա վառ ապացույցն է:

Ընթերցել...

Ավելի Հոդվածներ...